Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Անգելա Մերկել. Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտություն կա

Անգելա Մերկել. Ղարաբաղում հրադադարի անհրաժեշտություն կա
03.10.2020 | 10:24

ԵՄ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդները չեն կարող հասնել հակամարտության խաղաղ լուծմանը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք, իհարկե, կողմ ենք այստեղ զինադադարի հաստատմանը: Սա միակ հնարավորությունն է այս բարդ հակամարտության լուծումը խաղաղ քննարկելու համար, բայց հաստատ ոչ ռազմական ճանապարհով», - հայտարարել է Մերկելը՝ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ